Հայաստանում փաստացի բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված 8 454 մարդ

Հայաստանում հունվարի 23-ին կատարվել է 4 612 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 688 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 14,9 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 176 մարդ։ Մահվան դեպք չի արձանագրվել:

Վերջին 20 օրերի ընթացքում Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի աճ է նկատվում։ Մասնավորապես, այդ ընթացքում փաստացի բուժվողների թիվն ավելացել է ավելի քան 5 000-ով։ Եթե հունվարի 4-ին փաստացի բուժում էր ստանում 3 429 մարդ, ապա հունվարի 19-ին նրանց թիվը 5 412 է։

Հունվարի 24-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 352 399 դեպք, որոնցից 334 394-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 679 525 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 8 454 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8 028 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 519 է:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 84-րդ տեղը՝ 352 399 դեպքով։ Վրաստանը գտնվում է 48-րդ տեղում՝ 1 059 392 դեպքով, Ադրբեջանը 65-րդ տեղում է՝ 633 731 դեպքով, Թուրքիան 7-րդ տեղում է՝ 10 947 129 դեպքով, Իրանը 12-րդ տեղում է՝ 6 250 490 դեպքով:

Մեկնաբանել