Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ, փաստաբանները վերաքննիչ բողոք կներկայացնեն

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 24-ին հրապարակեց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և մյուսների գործով խափանման միջոցները փոխելու միջնորդությունների վերաբերյալ որոշումը: Արտյոմ Ղամբարյանի նկատմամբ կալանքը կփոխարինվի գրավով՝ 5 միլիոն դրամ, մյուսները կշարունակեն մնալ կալանքի տակ։ Դավիթ Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը հայտնեց, որ պատրաստվում են վերաքննիչ դատարանին բողոք ներկայացնել։