2021-ի ամենախոշոր հարկատուն Զանգեզուրի պղնձամոլիբդենայինն է

2021 թվականին Հայաստանի ամենախոշոր հարկատուն եղել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Այդ մասին տեղեկանում ենք Պետեկամուտների կոմիտեի հրապարակած՝ 2021-ի 1 000 խոշոր հարկատուների ցանկից։

Կոմբինատը ընդհանուր առմամբ անցյալ տարի վճարել է մոտ 48,5 միլիարդ դրամի հարկ, որը 7 միլիարդով ավել է 2020-ի ցուցանիշից։ Սա, ըստ էության, կապված է համաշխարհային շուկայում պղնձի ու մոլիբդենի գների կայուն աճի հետ, որը շարունակվեց նաև անցյալ տարի։ Հայաստանի երկրորդ հարկատուն «Գազպրոմ Արմենիա»-ն է՝ վճարած 45 միլիարդ դրամ հարկերով, իսկ երրորդ խոշոր հարկատուն է դարձել Հայաստանի պաշտպանության նախարարությունը՝ 42,7 միլիարդ դրամի վճարած հարկերով։

2020-ին Հայաստանի ամեմամեծ հարկատուն «Գրանդ տոբակո»-ն էր՝ վճարած ավելի քան 50 միլիարդ դրամի հարկերով, իսկ անցյալ տարվա ցուցանիշներով ընկերությունը նվազեցրել է հարկերը մոտ 9 միլիարդով։ Մոտ 3 միլիարդով 2020-ի համեմատ պակաս հարկ է վճարել նաև «Գեոպրոմայնինգ գոլդ»-ը, որը Սոթքի ոսկու հանքի շահագործող ընկերությունն է։

Մեկնաբանել