Սիրիական չորս քաղաք անցել է քրդերի ձեռքը

Քրդաստանի աշխատավորական կուսակցությանը միացած Ժողովրդավարական միացյալ կուսակցությունը՝ Քրդական ազգային խորհրդի և երիտասարդության հարցերի համակարգող մշտական խորհրդի հետ համատեղ գրավել է սիրիական չորս քաղաք, հաղորդում է թուրքական ntvmsnbc-ը:

Քրդերի վերահսկողության տակ անցած քաղաքներն են Հալեպի Քոբանի (Այն ալ Արաբ) և Աֆրին, Հասակե շրջանի Ամուդա և Դերիկ քաղաքները։ Ընդ որում՝ վերջինը համարվում է նավթով հարուստ և ռազմավարական նշանակություն ունեցող քաղաք:

Մյուս կողմից՝ պարբերականը հերքում է այս քաղաքներ քրդական փեշմերգե ջոկատների ուղարկումը։

Նշենք, որ Սիրիայում անցած շաբաթ Ազգային հետախուզության շենքի պայթյունի հետևանքով մահացած չորս բարձրաստիճան պաշտոնյաների մահվան պատճառով նախագահ Բաշար ալ Ասադի իշխանության տակ գտնվող Դամասկոսում, ինչպես նաև երկրի երկրորդ մեծ քաղաք Հալեպում ընդդիմադիր ուժերի պայքարի մեծ ալիք էր բարձրացել։

Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մեսուդ Բարզանին անցած շաբաթ ուժեր հավաքելու որոշում էր կայացրել, որը Սիրիայում բնակվող մյուս քրդերի համար հարմար առիթ էր, հաղորդում է նույն պարբերականը:

Մեկնաբանել