Ով է փոխարինելու Արմեն Սարգսյանին, «Քաղաքացիական պայմանագիրը» դեռ չի որոշել

Armen Sarkisian Nikol Pashinyan RA President Armen Sarkissian and RA Prime Minister Nikol Pashinyan during the Armenian Dilijan Summit, Tavush Province, Armenia

«Քաղաքացիական պայմանագրում» չի քննարկվել նախագահի թեկնածուի հարցը։ Այս մասին հունվարի 24-ի ասուլիսին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ինքը Արմեն Սարգսյանի հրաժարականի մասին իմացել է այդ մասին մամուլում հայտնվելուց ժամեր առաջ, իսկ ՔՊ-ն՝ դրանից հետո։

«Կարծում եմ, որ մենք պետք է գնանք այնպիսի լուծումների, որ հանրապետության նախագահի, կառավարության և խորհրդարանական մեծամասնության միջև լինի քաղաքական ներդաշնակություն, առավել ևս՝ հիմա, երբ մենք կանգնած ենք լրջագույն մարտահրավերների առաջ»,- նշեց վարչապետ՝ հավելելով, որ խորհրդարանը, կառավարությունն ու Հանրապետության նախագահը պետք է իրենց կապված զգան միասնական պատասխանատվությամբ։

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կքննարկեն հարցը, սակայն որոշում դեռ չկա։ Նա նաև հիշեցրեց, որ Արմեն Սարգսյանի հետ խնդիրներ են ունեցել նախորդ տարի փետրվարին սկսված վարչապետ – Գլխավոր շտաբ առճակատման ժամանակ, երբ Սարգսյանը չէր ստորագրում գործադիրի ղեկավարի առաջարկությունները՝ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին ազատելու, իսկ այնուհետև Արտակ Դավթյանին այդ պաշտոնին նշանակելու վերաբերյալ։

Լրագրողի ճշտող հարցին, թե արդյոք վարչապետը մտքում ունի՞ թեկնածուի անուն, Նիկոլ Փաշինյանը կրկին ուղիղ չպատասխանեց՝ անդրադառնալով նախագահի ընտրության հարցին։ Նա նշեց, թե ՔՊ-ն առնվազն երկրորդ փուլով կարող է ընտրել իր թեկնածուին։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել