Ամենևին փաստ չէ, որ Հայաստանում սահմանադրական փոփոխություններ կլինեն․ Նիկոլ Փաշինյան

An event dedicated to the Independence Day took place on Republic Square of Yerevan, Armenia

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ կառավարման համակարգը չպետք է փոխվի։ Հունվարի 24-ի ասուլիսին նա նշեց, որ իր այս տեսակետը համապատասխանում է «Քաղաքացիական պայամանագրի» դիրքորոշմանը։

Ըստ Փաշինյանի՝ «ամենևին փաստ չէ, որ Հայաստանում սահմանադրական փոփոխություններ տեղի կունենան», թեև ձևավորվել է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով։

Նա ասաց՝ իր անձնական համոզմունքն է, որ կառավարման համակարգը չպետք է փոխվի։

Անդրադառնալով պատերազմական իրավիճակին՝ Փաշինյանը ասաց, որ եթե Հայաստանը խորհրդարանական կառավարման մեջ չլիներ, ապա հավանականությունը մեծ էր, որ «շատ լուրջ ցնցումների միջով կանցներ երկիրը, ու ճգնաժամն էլ ավելի խորանար»։

«Մենք կառավարման համակարգի փոփոխություններ պետք է չանենք, բայց քանի որ թեման կա, մենք պետք է դա քննարկենք։ Ես կարծում եմ, որ այդ փաստարկն ավելի է ուժեղացել ժամանակի ընթացքում»,- նշեց Փաշինյանը։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել