Հաստատվել է կորոնավիրուսի 1 332 նոր դեպք

Հայաստանում հունվարի 24-ին կատարվել է 5 713 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 1 332 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 23,3 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 155 մարդ։ Արձանագրվել մահվան 4 դեպք։

Հունվարի 25-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 353 731 դեպք, որոնցից 334 549-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 685 238 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 9 625 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8 032 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 519 է:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 84-րդ տեղը՝ 353 731 դեպքով։ Վրաստանը գտնվում է 48-րդ տեղում՝ 1 075 154 դեպքով, Ադրբեջանը 66-րդ տեղում է՝ 634 488 դեպքով, Թուրքիան 7-րդ տեղում է՝ 11 014 152 դեպքով, Իրանը 12-րդ տեղում է՝ 6 258 181 դեպքով:

Մեկնաբանել