Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնել է կորոնավիրուսի թեստ, որի պատասխանը եղել է դրական, հայտնում են կառավարությունից։
«Վարչապետը սահմանված կարգով ինքնամեկուսացել է, հիվանդությունն ընթանում է անախտանիշ»,- ասված է հայտարարությունում։
Վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ Նիկոլ Փաշինյանը գործունեությունը կիրականացնի հեռավար:
***
Հայաստանում հունվարի 25-ին կատարվել է 7 721 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 1 931 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 25 տոկոսը։ Մեկ օրում առողջացել է 147 մարդ, արձանագրվել մահվան 1 դեպք։
Վերջին շրջանում Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թիվն աճում է։ Եթե հունվարի 4-ին փաստացի բուժում էր ստանում 3 429 մարդ, ապա հունվարի 19-ին նրանց թիվը 11 408 է։