Նաիրի Սարգսյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից

Նաիրի Սարգսյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից: Համապատասխան որոշումը հրապարակված է կառավարության e-gov.am պաշտոնական կայքում։

Նա վարչապետի օգնականի պաշտոնը զբաղեցնում էր 2018-ի հունիսի 2-ից։

Նաիրի Սարգսյանը Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի («Շիշ բռնող») եղբայրն է։