Պե՞տք է վախենալ Թուրքիայի տնտեսական էքսպանսիայից. զրույց տնտեսագետ Ալեքսանդր Գրիգորյանի հետ

Հայաստանի ամերիկյան համալսարանի համակից պրոֆեսոր, «Գիտելիք և ազդեցություն» խորհրդատվական ընկերության համահիմնադիր և ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում խոսել է Հայաստան-Թուրքիա սահմանների հնարավոր բացման տնտեսական ազդեցության մասին: Ներկայացնելով վերջին երեք տարում իրենց կատարած հետազոտությունները՝ Ալեքսանդր Գրիգորյանը նշում է, որ հայ գործարարները Թուրքիայի հետ տնտեսական հարաբերություններում ցականում են զգալ պետության աջակցությունը: Չբացառելով, որ հայաստանյան շուկայում առկա է Թուրքիայի ագրեսիվ տնտեսական էքսպանսիայի հավանականություն, Գրիգորյանը ընդգծում է Հայաստանի ուղղորդված պետական տնտեսական քաղաքականության կարևորությունը:

Մեկնաբանել