- Իրանը կմասնակցի գրավյալ տարածքների ենթակառուցվածքների աշխատանքներին
- Ալիևը «դրական» է համարել Հայաստանի՝ երկաթգծի վերականգնման որոշումը
- Զաքիր Հասանովը պաշտոնական այցով Թեհրանում է, հանդիպումներ բարձրաստիճան զինվորականների հետ
-
Երևանն ու Ստեփանակերտը կարո՞ղ էին կանխել Լաչինի շուրջ գյուղերի հանձնումը
Լաչինի շուրջ գյուղերի անցումը Ադրբեջանի վերահսկողության տակ44-օրյա պատերազմի ուղիղ հետևանքն է․ ՍիվիլՆեթի հետ զրույցում ասում է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։ Նա անդրադառնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հունիսի 27-ի ասուլիսում հնչած թեզերին։ Քաղաքագետը վստահ է, որ ոչ Փաշինյանը, ոչ կառավարությունը այս փուլում չունեն պատերազմի հավանականությունը վերլուծելու կարողություն։
-
7 մլն ծառ՝ «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի ջանքերով
«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում իր յոթմիլիոներորդ ծառը տնկեց։ Շուրջ 26 տարվա գործունեության ընթացքում հիմնադրամը նվիրատուների, մասնագետների, կամավորների օգնությամբ անտառվերականգնումներ, համայնքային ծառատունկեր է իրականացրել Հայաստանում և Արցախում։
-
Բերձորի ու Աղավնոյի հարցում պետք է զերծ մնալ պոպուլիզմից
«Արցախյան դիտանկյուն» հաղորդաշարի հերթական թողարկմանը քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը վերլուծում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Բաքվում արած խնդրահարույց հայտարարությունները։ Գրիգորյանը անդրադարձ է կատարում նաև Արցախը Հայաստանի հետ կապող այլընտրանքային նոր ճանապարհի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։
-
Ինչ է ասում օրենքն ԱԺ փոխնախագահի, հանձնաժողովի նախագահների պաշտոնանկության մասին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշել է սկսել ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանի, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանի պաշտոնանկության։ Այս տեղեկությունը հաստատել են իշխող խմբակցությունից։ Ազգային ժողովի նախագահի տեղակալների հետ կանչելու կարգը սահմանվում է ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքով։ Ըստ որի՝ «Ազգային ժողովի նախագահին կամ նրա տեղակալին հետ կանչելու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ (149-րդ հոդվածի 3-րդ մաս)»: Ազգային ժողովի նախագահին կամ նրա տեղակալին հետ կանչելու մասին «Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը»: Ի դեպ, Իշխան Սաղաթելյանին փոխարինելու է կրկին ընդդիմության թեկնածուն, քանի որ Ազգային ժողովի նախագահի տեղակալներից մեկի թեկնածուն կարող […]
-
Գագիկ Բեգլարյանից և նրա հարազատներից կբռնագանձվի 16,8 մլրդ դրամի ապօրինի
Դատախազությունից հայտնում են, որ տրանսպորտի և կապի նախկին նախարար, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանից և նրան փոխկապակցված անձանցից ընդհանուր շուրջ 16,8 մլրդ դրամ արժեքով ապօրինի ծագման գույքն ու ակտիվները բռնագանձելու հայցադիմումը դատարանը վարույթ է ընդունել։ Համաձայն հայցադիմումի՝ դատախազությունը պահանջ է ներկայացրել դատարանին Բեգլարյանից և նրա հետ փոխկապակցված 3 անձանցից բռնագանձել Երևան քաղաքում գտնվող 33 բնակարանները, տարածքները, շինությունները, ավտոհանգրվանները։ Անշարժ գույքերից 11-ը գտնվում են Հյուսիսային պողոտայում, 7-ը՝ Խորենացի փողոցում, 3-ը՝ Արշակունյաց պողոտայում, 2 առանձնատները՝ Ազատության պողոտայում, 2 տարածքները՝ Թամանյան փողոցում, 2-ը (շինություն և ավտոկայանատեղի)՝ Տերյան փողոցում, ինչպես նաև Երևանի քաղաքի այլ վարչական շրջաններում գտնվող անշարժ գույքերը, Կոտայքի մարզում (համայնք Ծաղկաձոր) գտնվող […]
-
Արմեն Գրիգորյանը հանդիպել է Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի հետ
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքվոյի հետ, հայտնում են ԱԽ գրասենյակից։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել և ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ ու տևական կարգավորման անհրաժեշտությունը: «Արմեն Գրիգորյանը զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, հնարավոր մարտահրավերներն ու դրանց լուծման ուղղությամբ հայկական կողմի տեսակետները: ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքվոյին է նաև ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բրյուսելյան գործընթացը»,- ասված է հաղորդագրությունում։
-
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի հայտարարություններին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է հունիսի 27-ին կայացած առցանց ասուլիսի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարություններին։ Ադրբեջանական կողմի պատասխանում ասվում է, որ Փաշինյանի հայտարարությունները «կասկածի տակ են դնում տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման» հարցում Հայաստանի ձգտումը․ «Եթե Ադրբեջանը պատերազմ ցանկանար, ապա չէր ներկայացնի (խաղաղության պայմանագրի – խմբ․) հիմնարար սկզբունքները»։ «Եթե Հայաստանն իսկապես խաղաղություն է ուզում, ապա պետք է կոնկրետ քաղաքական կամք դրսևորի և կոնկրետ քայլեր ձեռնարկի խաղաղության ուղղությամբ, այլ ոչ թե ժամանակ վատնի ձևաչափը վերականգնելու (ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը – խմբ․), որի արդյունավետությունը միշտ ցածր է եղել, և որի մասնակիցներն այժմ բացահայտ ընդունում են դրա գործելու անհնարինությունը»,- ասված […]
-
Ո՞րն է Վերին Լարսի այլընտրանքը Հայաստանի համար. զրույց Նորայր Գևորգյանի
Ճգնաժամային իրավիճակներում Վերին Լարսի այլընտրանքը Հայաստանի համար կարող է լինել լաստանավերով և բեռնատար օդանավերով փոխադրումները, ասում է բեռնափոխադրող «Սպիննակեր Գրուպ» ընկերության տնօրեն Նորայր Գևորգյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Նա նշում է, որ լաստանավերով և օդային ճանապարհով հնարավոր է շահավետ փոխադրում կազմակերպել՝ կախված ապրանքի տեսակից: Ապրանքն առաջին հերթին պետք է ունենա բարձր արժեք, որպեսզի շահավետ լինի այն փոխադրել հատկապես օդանավով։ Գևորգյանը նկատում է, որ հայկական ծիրանի ողջ քանակի արտահանումն օդանավի միջոցով անիրատեսական է: