Կառավարությունը տարածք կտրամադրի Երկրապահ կամավորականների միությանը

Կառավարությունը որոշել է Երևանի Դավիթաշեն 1-ին թաղամաս 27/2 հասցեում գտնվող 172 քառակուսի մետր մակերեսով տարածքն անհատույց օգտագործման իրավունքով, 10 տարի ժամկետով հանձնել Երկրապահ կամավորականների միությանը։

Հարցը կառավարության հունվարի 27-ի նիստի օրակարգում է։ Ըստ որոշման հիմնավորման՝ Երևանի քաղաքապետարանի ու ԵԿՄ-ի միջև 2020-ի հուլիսին կնքվել է տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր, որը Երևանի քաղաքապետարանը ցանկանում է վաղաժամկետ լուծել, ինչը կբերի ԵԿՄ-ի բնականոն աշխատանքների խանգարման։

Մինչ քաղաքապետարանը փորձում էր լուծել պայմանագիրը ԵԿՄ-ի հետ, կառավարությունը որոշում է մշակել տարածքը 10 տարով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել ԵԿՄ-ին։ Ըստ էության, պայմանագիրը ցանկացել է խզել նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, իսկ Երևանի քաղաքապետարանը ու նոր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը այս նոր որոշման հետ կապված անհամաձայնություն չեն հայտնել։ Ըստ կառավարության որոշման հիմնավորման՝ ԵԿՄ-ին անհատույց օգտագործման իրավունքով տարածքը տրամադրելը բխում է Հայաստանի վերափոխման ռազմավարության պետական գույքի արդյունավետ կառավարման դրույթից։

Մեկնաբանել