Մեղադրանք է առաջադրվել 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի պաշտպանական շրջաններից մեկի հրամանատարին

Քննչական կոմիտեն հայտնում է, որ մեղադրանք է առաջադրվել 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի պաշտպանական շրջաններից մեկի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած բարձրաստիճան սպային։

«Պարզվել է, որ Արցախի պաշտպանության բանակի N պաշտպանական շրջանի հրամանատար, գնդապետ Վ.Յ-ն 2020թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության որոշմամբ հայտարարված ռազմական դրության պայմաններում և Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում` 2020թ. հոկտեմբերի 10-ից 13-ն ընկած ժամանակահատվածում, հրաժարվել է կատարել զինվորական ծառայության առանձին` գնդի հրամանատարի պարտականությունները, որը զուգորդվել է դրանց փաստացի դադարեցմամբ, ինչպես նաև ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք»,- ասված է հաղորդագրությունում։

2022-ի հունվարի 19-ին բարձրաստիճան սպային մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 3-րդ մասով (Ռազմական դրության, պատերազմի ժամանակ զինվորական ծառայությունից կամ դրա առանձին պարտականությունները կատարելուց զինծառայողի հրաժարվելը, որը զուգորդվել է դրանց չկատարմամբ կամ փաստացի դադարեցմամբ) և 376-րդ հոդվածի 1-ին մասով (Ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը, որը պատճառել է էական վնաս):

Մեկնաբանել