Հաստատվել է կորոնավիրուսի 2 556 նոր դեպք

Հայաստանում հունվարի 26-ին կատարվել է 7 407 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 2 556 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 34,5 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 264 մարդ։ Արձանագրվել մահվան 2 դեպք։

Հունվարի 27-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 358 218 դեպք, որոնցից 334 960-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 700 366 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 13 697 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8 035 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 526 է:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 84-րդ տեղը՝ 358 218 դեպքով։ Վրաստանը գտնվում է 48-րդ տեղում՝ 1 110 168 դեպքով, Ադրբեջանը 67-րդ տեղում է՝ 640 148 դեպքով, Թուրքիան 7-րդ տեղում է՝ 11 167 927 դեպքով, Իրանը 12-րդ տեղում է՝ 6 279 410 դեպքով:

Մեկնաբանել