Վարչապետը հաստատել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմը

Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմը հաստատող որոշում, համաձայն որի՝ խորհրդի նախագահ է նշանակվել արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը:

Խորհրդի կազմում ընդգրկված են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահը, Մարդու իրավունքների պաշտպանը, Բարձրագույն դատական խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, «Հանրապետություն» կուսակցության անդամ Մասիս Մելքոնյանը, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ ներկայացուցիչ Արթուր Սաքունցը, «Իրավունքի Եվրոպա» ՀԿ ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ից Դանիել Իոաննիսյանը:

Որոշման համաձայն՝ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը վարչապետի աշխատակազմին պետք է ներկայացվի մինչև 2022-ի դեկտեմբերի 28-ը։

Մեկնաբանել