Սպայի մասնագիտության կարևորությունն ու բանակը զարգացնելու հեռանկարները․ Հայոց բանակը 30 տարեկան է

Դավիթն ու Մելանյան Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտներից են։ Երկուսն էլ մասնագիտության ընտրության հարցում դեռ մանկուց են կողմնորոշվել. որոշել են դառնալ լավ սպա, ծառայել ու իրենց ներդրումն ունենալ բանակի զարգացման գործում։

Հունվարի 28-ին հայկական բանակը տոնում է կազմավորման 30-ամյակը: ՍիվիլՆեթը տոնի առթիվ եղել է ռազմական համալսարանում ու կուրսանտների հետ խոսել իրենց մասնագիտության կարևորության մասին։