ՔՊ-ն քննարկել է Վահագն Խաչատրյանին ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու հարցը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստի ընթացքում քննարկվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանին Հայաստանի նախագահի թեկնածու առաջադրելու հարցը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական է ներկայացրել հունվարի 23-ին։

Վահագն Խաչատրյանի կենսագրությունը․

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1959 թ. ապրիլի 22, Սիսիան:

Կրթություն
1980 թ. ավարտել է Երևանի ժողտնտեսության ինստիտուտը: Մասնագիտությամբ տնտեսագետ է:

Աշխատանքային գործունեություն
1982-1989 թթ. – «Հրազդանմաշ» ձեռնարկություն
1989-1992 թթ. – «Մարս» գործարանի գլխ. տնօրենի տեղակալ
1990-1996 թթ. – Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր
1992-1996 թթ. – Պատգամավորների, Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ (Երևանի քաղաքապետ)
1995-1999 թթ. – ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
1996-1998 թթ. – ՀՀ նախագահի խորհրդական
2000 թ. – «Արմատ» ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի հիմնադիր անդամ
2002 թ․ «Քաղաքագիտական, իրավագիտական, տնտեսագիտական հետազոտությունների կենտրոն» փոխնախագահ
2006 թ. – «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ
2019- 2021 թթ․- «Հայէկոնոմբանկի» խորհրդի անդամ
2021 թ. օգոստոսի 4-ից՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի 2 երեխա:

Մեկնաբանել