Հայաստանում փաստացի բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված 22 202 մարդ

Հայաստանում հունվարի 30-ին կատարվել է 4 673 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 1 362 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 29,1 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 286 մարդ։ Արձանագրվել մահվան 7 դեպք։

Վերջին շուրջ մեկ ամսում Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թիվն աճում է։ Մասնավորապես, այդ ընթացքում փաստացի բուժվողների թիվն ավելացել է մոտ 19 000-ով։ Եթե հունվարի 4-ին փաստացի բուժում էր ստանում 3 429 մարդ, ապա հունվարի 31-ին նրանց թիվը 22 202 է։

Հունվարի 31-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 367 795 դեպք, որոնցից 336 005-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 726 988 թեստավորում:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8 053 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 535 է:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 86-րդ տեղը՝ 358 218 դեպքով։ Վրաստանը գտնվում է 46-րդ տեղում՝ 1 175 923 դեպքով, Ադրբեջանը 69-րդ տեղում է՝ 656 284 դեպքով, Թուրքիան 7-րդ տեղում է՝ 11 526 621 դեպքով, Իրանը 12-րդ տեղում է՝ 6 344 179 դեպքով:

Մեկնաբանել