Կորոնավիրուսով վարակվելու դեպքում պատվաստվածները կմեկուսանան 7 օր, չպատվաստվածները՝ 10 օր

Կորոնավիրուսով վարակված անձանց ինքնամեկուսացման ժամկետը կկրճատվի։ Պատվաստվածների համար սահմանվել է 7 օր ինքնամեկուսացման ժամկետ՝ 14 օրվա փոխարեն, չպատվաստվածների համար՝ 10 օր։ Համապատասխան որոշումը կառավարությունն ընդունել է այսօր՝ հունվարի 31-ին՝ գրավոր ընթացակարգով։

Ինքնամեկուսացման ժամկետը կհաշվարկվի ՊՇՌ հետազոտության նմուշառման օրվանից

Որոշման մեջ նաև ասվում է, որ չպատվաստվածների ինքնամեկուսացման ժամկետը կարող է կրճատվել մինչև 7 օր՝ իրենց նախաձեռնությամբ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի առկայության դեպքում:

Մեկնաբանել