Հայաստանում 2021-ին տնտեսական ակտիվության աճը կազմել է 5,8 տոկոս

Հայաստանում 2021 թվականի հունվար-դեկտեմբերին տնտեսական ակտիվության աճը կազմել է 5,8 տոկոս, որը տնտեսական աճին գրեթե նույնական ցուցանիշ է. այդ մասին հայտնում է Վիճակագրական կոմիտեն։

Անցյալ տարվա հունվար-դեկտեմբերին՝ 2020թ. նույն ժամանակահատվածի համեմատ, տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ.

արդյունաբերություն՝ 3,3%

շինարարաություն՝ 7,4%

առևտրի շրջանառություն՝ 7,5%

ծառայություններ՝ 7,8%

Անկում գրանցած ոլորտներից է գյուղատնտեսությունը՝ – 1,1%, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 0,6%:

Հունվար-հոկտեմբերին արտահանումն աճել է 19,1%-ով, ներմուծումը՝ 16,9%-ով:

Համաձայն հրապարակված տվյալների՝ 2021թ. դեկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ ամսվա համեմատ նվազել է 24,1%-ով, իսկ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ 9,9%-ով:

2021 թվականի հունվար-դեկտեմբերին 2020 թվականի հետ համեմատ ՀՀ սպառողական շուկայում գներն աճել են 7,2%-ով:

Կառավարությունը 2021 թվականի համար կանխատեսում էր 6% տնտեսական աճ: Գրեթե նույնական էր նաև Համաշխարհային բանկի կանխատեսումը՝ 6,1%: Առավել լավատեսական էր տրամադրված էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ 2021 թվականի համար կանխատեսելով երկնիշ տնտեսական աճ: Իսկ երբ պարզվեց, որ այդ կանխատեսումն անիրատեսական է, նախարարը նախ հայտարարեց, որ տարվա արդյունքներից գոհ չէ, իսկ իր կանխատեսումը բացատրեց պահի թելադրանքով, քանի որ «պատերազմից ու համավարակի ճգնաժամից հետո մարդկանց, ու հատկապես գործարարներին, հարկավոր էր լավատեսություն ներշնչել»։

Մեկնաբանել