Արցախ․ Պատարայի ջրամբարը կարող է խթանել զբոսաշրջությունը

Ասկերանի շրջանում՝ Բադարա գետի վրա, կառուցվող ջրամբարի թեմայի շուրջ ՍիվիլՆեթի՝ Արցախի լրագրող Հայկ Ղազարյանը զրուցել է Արցախի ջրային կոմիտեի նախագահ Գեորգի Հայրիյանի հետ։ Ջրամբարի շինարարական աշխատանքները կավարտվեն 2025-ին։ Ստեփանակերտը սնուցելու նպատակով գետի վրա ջրընդունիչի և 22-կիլոմետրանոց ջրագծի աշխատանքները նախատեսում են ավարտել ավելի շուտ՝ այս տարվա հուլիսին։ Զրույցում անդրադարձ կա այլ թեմաների ևս՝ Նորագյուղի վթարված ջրամբարի վերակառուցում, և Ասկերանի, Մարտունու ու Մարտակերտի գյուղերում ջրամատակարարման համակարգերի կառուցում։

Մեկնաբանել