2021-ին առողջապահության նախարարության կորոնավիրուսային ծախսերը կազմել են 27,7 մլրդ դրամ

Առողջապահության նախարարությունը 2021-ին կորոնավիրուսի կանխարգելման և բուժման համար ծախսել է 27,7 մլրդ դրամ։

Առողջապահական գերատեսչությունը ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսային համավարակի կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում նախարարության կողմից իրականացված ծախսերի տեղեկատվություն` 2021-ի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար:

«Աղյուսակում ներառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից»,- ասված է հաղորդագրությունում։

Կատարված ծախսերն առավել մանրամասն՝ ստորև ներկայացված աղյուսակում․

Մեկնաբանել