Ռազմարդյունաբերությունը Հայաստանի ամենաանհասկանալի ոլորտն է. Սամվել Մարտիրոսյան

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ խոսել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հերթական փոփոխության և ոլորտի համար դրանից բխող խնդիրների մասին: Նա կարծում է, որ թեև ՀՀ կառավարությունը պաշտոնապես ոլորտը հռչակել է առաջնահերթություն, սակայն իրականում այն զարգանում է իր ուրույն տրամաբանությամբ՝ շատ հաճախ ընդհանրապես կտրված պետությունից: Որպես ոլորտի նկատմամբ կառավարության քաղաքականության բացերի վառ օրինակ Մարտիրոսյանը նշեց պատերազմող երկրում կիբերանվտանգության խնդիրներով զբաղվող կառույցի բացակայությունը, որի ստեղծման շուրջ քննարկումները ձգվում են տարիներով:

Մեկնաբանել