Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Միացյալ Նահանգներ

Փետրվարի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

«Միացյալ Նահանգներում Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ` քննարկելու Մայր Աթոռի կողմից իրականացվող ծրագրերը»,- ասված է հայտարարությունում։