Ալեն Սիմոնյանը հանդիպել է նախագահի աշխատակազմի հետ

Սահմանադրության համաձայն՝ Հանրապետության նախագահի լիազորությունները ստանձնած՝ Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը նախագահական նստավայրում այսօր հանդիպել է նախագահի աշխատակազմի հետ։

«Ալեն Սիմոնյանը կարևորել է նախագահական ինստիտուտի գործունեության հետագա բնականոն ընթացքը՝ ակնկալելով, որ մինչ Հանրապետության նոր նախագահի ընտրությունը նախագահի աշխատակազմը կշարունակի պատասխանատվությամբ կատարել իր պարտականությունները»,- ասված է հաղորդագրությունում։

Հանդիպման ավարտից հետո Ալեն Սիմոնյանը շրջայց է կատարել նախագահական նստավայրում, ծանոթացել աշխատակազմի գործունեությանը:

Մեկնաբանել