ՌԴ փոխարտգործնախարարն ու ԵՄ ներկայացուցիչը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը

Փետրվարի 1-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Ըստ հաղորդագրության՝ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ԵՄ ներկայացուցչի նախաձեռնությամբ։

Ռուդենկոն և Կլաարը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության և կայունության հետ կապված հարցեր, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը։

Մեկնաբանել