Արմեն Սարգսյանի քաղաքացիության խնդիրը կարող է սասանել ՀՀ իրավական անվտանգությունը․ Գոռ Հովհաննիսյան

Գերմանիայում աշխատանքային երկարամյա փորձ ունեցող՝ իրավագիտության դոկտոր, սահմանադրական իրավունքի մասնագետ Գոռ Հովհաննիսյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ խոսել է նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի իրավական հետևանքների մասին։ Նա կարծում է, որ եթե նախագահ Սարգսյանն իսկապես ունեցել է երկրորդ քաղաքացիություն, ինչը Սահմանադրության խախտում է, ապա հետևանքները կարող են շատ խնդրահարույց լինել՝ ընդհուպ երկրի իրավական անվտանգության սասանում։ Միևնույն ժամանակ, նա կարծում է, որ իրավական վեճի առկայության պարագայում խնդիրը կարող է հանգուցալուծվել հօգուտ իրավական անվտանգության սկզբունքի, ըստ որի՝ ոչ լեգիտիմ նախագահի ընդունած որոշումները չեն վերանայվի։

Մեկնաբանել