ՀՀ նախագահի առաջիկա ընտրություններում ՔՊ-ն կառաջադրի Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը

վահագն խաչատրյանը՝ հայաստանի նոր նախագահ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ՀՀ նախագահի առաջիկա ընտրություններում առաջադրելու է Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը։

«Այսօր տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հանդիպումը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի հետ։ ՀՀ նախագահի առաջիկա ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները կառաջադրեն Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը»,- ասված է հայտարարությունում։

Հունվարի 23-ին նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարեց, որ որոշել է հրաժարական տալ իր պաշտոնից։

Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան քսանհինգ, և ոչ ուշ, քան երեսունհինգ օր հետո պետք է անցկացվի Հանրապետության նախագահի արտահերթ ընտրություն։

Մեկնաբանել