SWIFT համակարգից Ռուսաստանի անջատումը ծանր հետևանքներ կունենա Հայաստանի համար. ԿԲ նախագահ

Համաշխարհային միջբանկային SWIFT համակարգից Ռուսաստանի անջատումը, որի հնարավորությունը Ուկրաինայի դեմ պատերազմի պարագայում չեն բացառում արևմտյան պետությունների ղեկավարները, ծանր հետևանքներ կունենա նաև Հայաստանի տնտեսության և բանկային համակարգի համար․ փետրվարի 1-ին վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխությանը նվիրված ասուլիսին հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: ԿԲ նախագահի խոսքով՝ ուկրաինական ճգնաժամի խորացումը և ռազմական գործողությունների հնարավոր սանձազերծումը, որին կհետևեն ՌԴ-ի դեմ Արևմուտքի կոշտ պատժամիջոցները, Հայաստանի համար ամենաանցանկալի սցենարն է: Ռուսաստանը Հայաստանի գլխավոր առևտրատնտեսական գործընկերն է, ուստի հետևանքները չեն կարող շրջանցել ՀՀ տնտեսությունը: ԿԲ Խորհուրդը վերաֆինանսավորման տոկոսադրույքի՝ 0,25 տոկոսով բարձրացման մասին նույն օրը տարածած հայտարարության մեջ գնահատում է նաև աշխարհաքաղաքական ռիսկերը: «Աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված՝ մակրոտնտեսական հեռանկարների հետ … Continue reading SWIFT համակարգից Ռուսաստանի անջատումը ծանր հետևանքներ կունենա Հայաստանի համար. ԿԲ նախագահ