Արարատ Միրզոյանն ընդունել է Ավստրիայի արտգործնախարարին

Երևանում տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ավստրիայի Եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի առանձնազրույցը, հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսանակ Վահան Հունանյանը։

Արտգործնախարարների առանձնազրույցին հետևելու է ընդլայնված կազմով հանդիպումը:

Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգը աշխատանքային այցով փետրվարի 2-ից 3-ը գտնվելու է Հայաստանում։ Ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության՝ նրա այցը «նպատակաուղղված է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը, դրանց որակական նոր լիցք հաղորդելուն»։

Մեկնաբանել