Ինչպես դառնալ գիտնական․ քննարկում Արեգ Դանագուլյանի հետ

Կրթության տապան հաղորդաշարը հյուրընկալել է Արեգ Դանագուլյանին։ Արեգը խոշոր գիտնական է, ֆիզիկոս, միջուկային անվտանգության ոլորտի մասնագետ, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր, մասնակցում է Հայաստանում գիտության զարգացմանը, ակտիվ է հանրային ոլորտում։ Արամ Փախչանյանը Արեգ Դանագուլյանի հետ քննարկում է, թե ինչպես են երեխաները դառնում գիտնական, ինչով է առանձնահատուկ գիտնականի մասնագիտությունը, և ինչպիսին պետք է լինի կրթությունը, որպեսզի մենք ունենանք արդյունավետ գիտություն։

Հաղորդաշարի հեղինակն է «Այբ» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը, նոր թողարկումները հասանելի են ամեն երեքշաբթի։