Երևան-Ստամբուլ-Երևան ուղղությունը ազատվեց «օդի հարկից». «նվեր իշխանությունների՞ց», թե՞ օրենքի պահանջ

Երևան-Ստամբուլ-Երևան չվերթի ուղևորներին «օդի տուրքից» երեք տարով ազատելու որոշումը միանշանակ չընդունվեց։ Ավելին՝ այս որոշման մեջ հովանավորչության տարրեր տեսան։ ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը (#CivilNetCheck) պարզել է՝ ինչու է այս ուղղությանը արտոնություն տրվել, և ինչ այլ ուղղություններ են օգտվում դրանից։