Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել ինքնամեկուսացումից և արդեն վերադարձել է աշխատանքի։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսով վարակվել էր հունվարի 26-ին։
Հունվարի 31-ին կառավարության որոշմամբ կրճատվել էր կորոնավիրուսով վարակված անձանց ինքնամեկուսացման ժամկետը։ Պատվաստվածների համար սահմանվել է 7 օր ինքնամեկուսացման ժամկետ՝ 14 օրվա փոխարեն, չպատվաստվածների համար՝ 10 օր։