«Մատենա»-ի, ԱՄՆ սև ցուցակի, Արևմտյան Հայաստանում ներդրումների մասին․ զրույց Ռուբեն Վարդանյանի հետ

Սոցիալական ձեռներեց և գործարար Ռուբեն Վարդանյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրուցում է իր հիմնադրած «Մատենա» առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոցի ծրագրերի մեկնարկի, քաղաքականություն մտնելու իր որոշման մասին։

Վարդանյանը անդրադառնում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանրապետական պատգամավորների ներկայացրած օրինագծին (Putin Accountability Act), որում պատժամիջոցների ենթակա անձանց ցուցակում հայտնվել է նաև իր անունը։

Ռուբեն Վարդանյանը խոսում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի հետ կապված բիզնեսների հետ իր հիմնադրած «Տրոյկա դիալոգի» ֆինանսական առնչությունների մասին պնդումների, «Տրոյկա լվացքատուն» անունը ստացած հետաքննական հոդվածի մասին։

Հարցազրույցը Յութուբում կարող եք դիտել ըստ թեմատիկ բաժանումների։

0:00 – Սկիզբ

0:28 – «Մատենա» դպորցի մասին

3:38 – Ի՞նչ ծրագրեր է իրականացնելու «Մատենա» դպրոցը Հայաստանում

6:19 – Քաղաքականություն մտնելու մասին

10:29 – Հայկ Մարությանի հետ հնարավոր համագործակցության լուրերի մասին

16:15 – Ռուբեն Վադանյանն ընդդիմությո՞ւն է, թե՞ իշխանություն

23:00 – Քաղաքական «քաջնազարության» մասին

24:32 – Ամերիկյան պաժամիջոցները և Ռուբեն Վարդանյանը

27:43 – Ռուսաստանին SWIFT համակարգից անջատելու դեպքում հնարավոր հետևանքների մասին

29:14 – «Տրոյկա դիալոգի» և ադրբեջանական բիզնեսի առնչությունների շուրջ պնդումների մասին

32:50 – Արևմտյան Հայաստանում ներդրումների մասին

39:52 – «Տրոյկա լվացքատան» և ՌԴ-ից դուրս հոսած միլիարդավոր դոլարների մասին

46:03 – «ԱրմՆյուզ» հեռուստաընկերությունը ձեռք բերելու լուրերի մասին

Մեկնաբանել