Հայաստանում փետրվարի 2-ին կատարվել է 9 595 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 4 388 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 45,7 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։
Երկրորդ օրն անընդմեջ կորոնավիրուսի ռեկորդային բարձր ցուցանիշ է գրանցվում։ Փետրվարի 2-ին մեկ օրում արձանագրվել էր 3 956 նոր դեպք, որը ՀՀ-ում երբևէ գրանցված ամենաբարձր ցուցանիշն էր, իսկ այսօր արդեն արձանագրվել է էլ ավելի շատ՝ 4 388 նոր դեպք։
Առողջացել է 2 359 մարդ։ Արձանագրվել մահվան 5 դեպք։
Փետրվարի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 379 266 դեպք, որոնցից 343 714-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 754 131 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 25 944 մարդ։
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8 065 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 537 է:
Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 86-րդ տեղը՝ 379 266 դեպքով։ Վրաստանը գտնվում է 46-րդ տեղում՝ 1 226 444 դեպքով, Ադրբեջանը 69-րդ տեղում է՝ 670 313 դեպքով, Թուրքիան 7-րդ տեղում է՝ 11 833 165 դեպքով, Իրանը 12-րդ տեղում է՝ 6 446 404 դեպքով: