Ապարանի Եղիպատրուշ գյուղում լեռնադահուկային նոր համալիր է կառուցվելու

«Մայլեռ մաունթայն ռեզորթ» ընկերությունը, որը նպատակ ունի Ապարանում լեռնադահուկային, ճոպանուղային, ռեստորանային ու հյուրանոցային համալիրներ կառուցել, պայմանագիր է կնքել ավստրիական Doppelmayr ընկերության հետ՝ ճոպանուղու ձեռք բերման համար։ Կառավարության փետրվարի 3-ի նիստում այդ մասին հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Ըստ ներդրումային ծրագրի՝ «Մայլեռ մաունթայն ռեզորթը» նախատեսում է 15 միլիարդ դրամ ներդնել այս ծրագրում, ևս 15 միլիարդ՝ ներգրավել այլ մասնավոր ներդրողներից։ Համալիրի կառուցման գործում ընդգրկված կլինեն 250 աշխատողներ, իսկ ներդրումային ծրագրի ավարտից հետո կստեղծվի 1500 հիմնական աշխատատեղ։ «Մայլեռ մաունթայն ռեզորթ»-ը պատկանում է Տիգրան Հարությունյանին՝ դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության նախկին ղեկավար, ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի մորեղբոր որդուն։

Կառավարությունը փետրվարի 3-ի նիստում նաև հավանության արժանացավ այն պայմանագրի ձևը, որով կառավարությունն ու «Մայլեռ մաունթային ռեզորթ»-ը ստորագրելու են պայմանագիրը։ Վահան Քերոբյանը նաև տեղեկացրեց, որ լեռնադահուկային համալիրը կսկսի գործել 2023-2024 թվականի ձմռան սեզոնից սկսած։

Մեկնաբանել