Մարտունի, Արցախ. ռոբոտաշինություն, դիզայն և այլ հմտություններ՝ երիտասարդական կենտրոնում

Մարտունի քաղաքում մոտ երկու տարի է՝ գործում է երիտասարդական կենտրոն։ Կենտրոնը համագործակցում է «Ես» կրթական հիմնադրամի հետ։ Այստեղ պատանիները և երիտասարդները սովորում են ռոբոտաշինություն, դիզայն, մարքեթինգ և ծրագրավորում։ Նպատակն է «Ես» կրթական ծրագրում ներառել ամբողջ Մարտունու շրջանը, իսկ հեռանկարում շրջանի յուրաքանչյուր պատանու տեխնոլոգիական կրթություն ստանալու հնարավորության տալ։

Մեկնաբանել