Հայաստանի ու Թուրքիայի բանագնացների երկրորդ հանդիպումը կկայանա փետրվարի 24-ին Վիեննայում

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 24-ին` Վիեննայում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։

Հունվարի 14-ին Մոսկվայում կայացել էր Հայաստանի ու Թուրքիայի բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի ու Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը։ Հայաստանի ԱԳՆ-ն նշել էր, որ Թուրքիայի հետ բանակցություններն անցել են կառուցողական մթնոլորտում։

Թուրքիան նաև Հայաստանին հրավիրել է մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին, որը կայանալու է մարտի 11-13-ը։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու որոշում դեռևս չունի, բայց կարող է մասնակցել դրան։

Մեկնաբանել