Հաստատվել է կորոնավիրուսի 4 192 նոր դեպք, արձանագրվել մահվան 10 դեպք

Հայաստանում փետրվարի 3-ին կատարվել է 8 857 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 4 192 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 47,3 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 2 510 մարդ։ Արձանագրվել մահվան 10 դեպք։

Փետրվարի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 383 458 դեպք, որոնցից 346 224-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 762 988 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 27 614 մարդ։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8 075 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 545 է:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 86-րդ տեղը՝ 383 458 դեպքով։ Վրաստանը գտնվում է 45-րդ տեղում՝ 1 272 371 դեպքով, Ադրբեջանը 69-րդ տեղում է՝ 676 426 դեպքով, Թուրքիան 7-րդ տեղում է՝ 11 940 695 դեպքով, Իրանը 12-րդ տեղում է՝ 6 483 799 դեպքով:

Մեկնաբանել