Մանկապարտեզում երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Քննչական կոմիտեն հայտնում է, որ հարուցվել է քրեական գործ Երևանի մանկապարտեզներից մեկում երեխայի նկատմամբ առերևույթ ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի առթիվ։

Ըստ երեխայի ծնողի՝ երեխայի նկատմամն նման վերաբերմունք է դրսևորվել 2019-2021 թթ․ ընթացքում։

«Նախնական տվյալներով 2022թ. հունվարի 31-ին՝ քաղաքացին ՀՀ ոստիկանությունում հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2016 թվականին ծնված դուստրը 2019-2021 թվականների ընթացքում հաճախել է Երևան քաղաքում գործող մանկապարտեզ և այնտեղ երեխայի հոր՝ ազգությամբ պակիստանցի լինելու հանգամանքով պայմանավորված, նրա նկատմամբ դրսևորվել է դաժան վերաբերմունք»,- ասված է հաղորդագրությունում։