Հայաստանի ԱԳՆ-ն պատասխանել է Բայրամովի հայտարարություններին

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը պատասխանել է Արմենպրեսի հարցերին, որոնք վերաբերում են Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հնչեցրած հայտարարություններին: Հարց ու պատասխանն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ – Ադրբեջանի ԱԳ նախարարը, խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մասին, կրկին հայտարարել է, որ հայկական կողմը նախապայմաններ է առաջ քաշում՝ ընդգծելով, որ Հայաստանը չունի իրավական, քաղաքական կամ բարոյական իրավունք սահմանների սահմանազատման հարցում որևէ պայման դնելու: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունը: – Հայաստանի վարչապետը, Ռուսաստանի նախագահը և Ադրբեջանի նախագահը 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում ստորագրել են հայտարարություն, որը հրապարակային է եւ հասանելի համացանցում: Այդ հայտարարության մեջ հստակ արձանագրված է, որ … Continue reading Հայաստանի ԱԳՆ-ն պատասխանել է Բայրամովի հայտարարություններին