Հայաստանում բավարար ջանքեր չեն գործադրվում քաղցկեղի վաղ հայտնաբերման համար. Արմեն Մարտիրոսյան

Փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է։ Աշխարհի շատ երկրներում զանազան միջոցառումներ են անցկացվում այս հիվանդության վերաբերյալ մարդկանց տեղեկացվածությունը բարձրացնելու համար: Արմեն Մարտիրոսյանը, որն ավելի քան տասը տարի զբաղվում է քաղցկեղ և արյան խնդիրներ ունեցող երեխաների բուժման հարցերով, ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում նշում է, որ Հայաստանում բավարար ջանքեր չեն գործադրվում քաղցկեղի վաղ հայտնաբերման և կանխարգելման համար: Ըստ նրա՝ բավարար չեն նաև պետական բյուջեից հատկացվող միջոցները: Սա, նրա խոսքով, հանգեցնում է մի իրավիճակի, երբ մարդիկ դիմում են բժշկի միայն հիվանդության բարդացման շրջանում: Միևնույն ժամանակ, նրա խոսքով, վերջին 5-6 տարում քաղցկեղը բուժելու ուղղությամբ Հայաստանում նկատելի առաջընթաց է գրանցվել:

Մեկնաբանել