Էմանուել Մակրոնը և Շառլ Միշելը հայտարարություն են տարածել Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքներով

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը համատեղ հայտարարություն են տարածել փետրվարի 4-ին իրենց նախաձեռնությամբ և մասնակցությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռավար հանդիպման մասին։ «Նախագահ Միշելը և Նախագահ Մակրոնը վերահաստատեցին իրենց լիակատար հանձնառությունը՝ աջակցելու տարածաշրջանում լարվածության նվազեցմանը և վստահության ձևավորմանն ուղղված ջանքերին։ Նրանք ամփոփեցին Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած հանդիպումներից հետո ձեռք բերված առաջընթացը, մասնավորապես՝ ձերբակալված անձանց վերջին ազատ արձակումները, անհայտ կորածների որոնման համատեղ ջանքերը, ինչպես նաև երկաթուղային հաղորդակցության առաջիկա վերականգնումը: Պետությունների և կառավարությունների ղեկավարները համակարծիք էին, որ այս հանդիպումը արժեքավոր հնարավորություն է քննարկելու հարցերի լայն շրջանակ։ ԵՄ-ն և Ֆրանսիան … Continue reading Էմանուել Մակրոնը և Շառլ Միշելը հայտարարություն են տարածել Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքներով