Հաստատվել է կորոնավիրուսի 1 631 նոր դեպք, առողջացել է 2 349 մարդ

Հայաստանում փետրվարի 6-ին կատարվել է 4 803 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 1 631 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 33,9 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 2 349 մարդ։ Արձանագրվել մահվան 11 դեպք։

Փետրվարի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 391 588 դեպք, որոնցից 352 985-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 783 288 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 28 951 մարդ։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8 097 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 555 է:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 87-րդ տեղը՝ 391 588 դեպքով։ Վրաստանը գտնվում է 45-րդ տեղում՝ 1 325 838 դեպքով, Ադրբեջանը 69-րդ տեղում է՝ 698 654 դեպքով, Թուրքիան 7-րդ տեղում է՝ 12 238 501 դեպքով, Իրանը 12-րդ տեղում է՝ 6 579 266 դեպքով:

Մեկնաբանել