Թանկացումներ կան, կանաչ ժիգուլի՝ ոչ․ ինչո՞ւ

Հայաստանում թանկացումներ են։ Պաշտոնական տվյալներով՝ 2021-ին սպառողական ապրանքների 7,7 տոկոս և սննդամթերքի 11,5 տոկոս գնաճ է արձանագրվել։ Թանկացել են նաև էլեկտրաէներգիան և ջուրը, ապրիլի 1-ից կթանկանա նաև գազը։ Կառավարությունն ու Կենտրոնական բանկը վստահեցնում են՝ թանկացման պատճառը արտաքին գործոններն են։ Այդպես խոսում էին նաև 2018-ի սկզբին, երբ թանկացման դեմ բողոքում էր Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը։ Նախկինում գնաճը մարդկանց փողոց էր դուրս բերում, իսկ այսօր՝ ոչ։ Արդյոք մարդիկ հոգնե՞լ են պայքարելուց, թե՞ վստահում են կառավարությանն ու հիասթափված են ընդդիմությունից։

Մեկնաբանել