Ֆրանսիան դժգոհ է Արագածի լեռնադահուկային ծրագրում ՀՀ կառավարության մոտեցումից

Մկրտիչ Կարապետյան Արագածի հարավային գագաթի հարևանությամբ «Արագեյթ ինվեսթմենթս» ընկերության կողմից լեռնադահուկային համալիր կառուցելու ներդրումային ծրագիրը անախորժություններ է առաջացրել Հայաստանի ու Ֆրանսիայի միջև։ ՍիվիլՆեթի տրամադրության տակ հայտնված տեղեկությունների համաձայն՝ ներդրումային ծրագրի ընթացքի վերաբերյալ Ֆրանսիայի արտաքին գործերի և Եվրոպայի հարցերով նախարարությունը դժգոհություններ է փոխանցել հայկական կողմին։ Նույն տեղեկությունների համաձայն՝ դեկտեմբերի 9-ին հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության աշխատանքային խմբի նիստում ֆրանսիական կողմը բարձրացրել է ծրագրի իրականացման հարցը։ Լեռնադահուկային համալիր՝ Արագածի լանջին «Արագեյթ ինվեսթմենթս»-ը Արագածի փեշերին ներդրումային ծրագրի շուրջ բանակցությունները մեկնարկել էին դեռ 2019-ին։ Բյուրական, Ուշի, Ապարան, համայնքների վարչական տարածքում ընկերությունը նախատեսում էր կառուցել լեռնադահուկային համալիր՝ անհրաժեշտ ենթակառուցվածքներով։ Համալիրը ներառելու էր 120 կիլոմետրանոց դահուկուղիներ, ճոպանուղի, զիփլայններ, … Continue reading Ֆրանսիան դժգոհ է Արագածի լեռնադահուկային ծրագրում ՀՀ կառավարության մոտեցումից