2018-ի հեղափոխությունից հետո շեշտակի աճել են առանց մրցույթի՝ մեկ անձից ընթացակարգով պետական գնումները։ ՍիվիլՆեթը հաշվարկել է թվերը։
-
Նիկոլի նման սրբապիղծն ինչ է, որին հայ ժողովուրդը չհաղթահարի. Տեր-Պետրոսյան
Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հունիսի 12-ին ֆեյսբուքյան գրառում է կատարել, որով անուղղակիորեն աջակցություն է հայտնել Հայ Առաքելական եկեղեցուն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին ուղղված մեղադրանքներին և հրաժարականի պահանջի ֆոնին։ «20-րդ դարի սկզբին, այն է՝ 1903 թվականին, Ռուսաստանի կայսր Նիկոլայ երկրորդը օրենք ընդունեց Հայոց եկեղեցու գույքի բռնագրավման և հայկական դպրոցների փակման մասին։ Դա բողոքի և ընդվզման մի այնպիսի ալիք առաջացրեց հայ ժողովրդի բոլոր խավերում, ակամա խթանելով հայկական ազգայնականության ձևավորումը, որ Կայսրն ստիպված եղավ 1905 թվականին չեղարկել այդ օրենքը։ Եթե հայ ժողովուրդը հզոր Ռուսաստանի կայսրին հաղթահարեց, Նիկոլի նման մի ազգադավն ու սրբապիղծն ինչ է, որին չհաղթահարի»,- գրել […]
-
Վարչապետի այցերի մասին տեղեկատվությունը հաղորդվում է պատշաճ ժամկետում. խոսնակ
Վարչապետի այցերի մասին տեղեկատվությունը հաղորդվում է պատշաճ ժամկետում. այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք վարչապետը հունիսի 20-ին մեկնելու է Թուրքիա: Մամուլում տեղեկություն է տարածվել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին մեկնելու է Թուրքիա՝ հանդիպելու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հունիսի 5-ին Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Էրդողանի հետ։ Երկու երկրների ղեկավարները քննարկել էին Հայաստան-Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին վարաբերող հարցեր և պայմանավորվել շարունակել երկխոսությունը։ Թուրքիայի նախագահն ընդգծել էր տարածաշրջանում համապարփակ կարգավորման, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների կարևորությունը և իր գոհունակությունը հայտնել Թուրքիայի և Հայաստանի միջև շփումների վերաբերյալ։ Մայիսի 16-ին Փաշինյանն ու […]
-
Հնդկաստանի բարձրաստիճան զինվորականների հետ անվտանգային հարցեր են քննարկվել Երևանում
Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանության ազգային քոլեջի պատվիրակությանը, որը գլխավորել է գեներալ-մայոր Սամարթ Նագարը: Պատվիրակության կազմում էին Հնդկաստանի, Իրանի, Բանգլադեշի, Մյանմայի և Ռուանդայի բարձրաստիճան զինվորական և քաղաքացիական պաշտոնյաներ: Այցը կայացել է քոլեջի «Ազգային անվտանգության և ռազմավարական ուսումնասիրությունների» դասընթացի շրջանակներում: Սաֆարյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները և Հնդկաստանի հետ բազմոլորտ համագործակցության հիմնական ուղղությունները։ Նա շեշտել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի շարունակական ջանքերը: Կողմերը քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։
-
Ճամբարակի պայթյունի զոհերի թիվը հասել է 6-ի
Ճամբարակում տեղի ունեցած պայթյունից հետո Երևանի հիվանդանոց տեղափոխված երեք տուժածներից մեկը մահացել է, հայտնում են առողջապահության նախարարությունից: Մյուս երկու տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության. նրանք շարունակում են ստանալ անհրաժեշտ բուժօգնություն, նշվում է նախարարության հաղորդագրությունում: Ավելի վաղ նախարարությունը հայտնել էր, որ հունիսի 11-ին Ճամբարակում տեղի ունեցած դեպքից հետո Երևանի բժշկական կենտրոն տեղափոխված երեք անձանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր էր, իսկ երկուսի՝ միջին ծանրության: Հունիսի 11-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի երրորդ հարկում գազի պայթյուն է եղել։ Դրա հետևանքով փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկերի բնակարանները, ինչպես նաև մասամբ՝ հարակից մուտքի բնակարանները։ Դժբախտ պատահարի հետևանքով 6 […]
-
Հնդկաստանում ինքնաթիռ է կործանվել, ավելի քան 200 զոհ կա
Հնդկաստանից Լոնդոն ուղևորվող Air India-ի ինքնաթիռը կործանվել է օդ բարձրանալուց մի քանի րոպե անց։ Ինքնաթիռում եղել է 242 մարդ։ Նախնական տեղեկություններով 200 զոհ կա: Ոստիկանները հայտնել են, որ այն վթարվել է բնակելի թաղամասում՝ օդանավակայանի մոտ։ «Ինքնաթիռը ընկել է բժիշկների հանրակացարանի վրա։ Մաքրում ենք տարածքը, արդեն մաքրել ենք 70-80 տոկոսը», – լրագրողներին ասել է մի ոստիկան։ Air India-ի տվյալներով՝ ինքնաթիռում եղել են 217 մեծահասակ, 11 երեխա և 14 անձնակազմի անդամ։ Ուղևորներից 169-ը Հնդկաստանի, 53-ը՝ Բրիտանիայի, 7-ը՝ Պորտուգալիայի, և 1-ը՝ Կանադայի քաղաքացիներ էին։ Վթարված ինքնաթիռը Boeing 787-8 Dreamliner մոդելի էր՝ ժամանակակից ուղևորատար ինքնաթիռներից մեկը։ «Ներկայում հավաքում ենք բոլոր մանրամասները և շուտով նոր […]
-
Ճամբարակ, Սուրմալու, ջրհեղեղ. ինչպես դուրս գալ թունավոր շրջապտույտից
Ճամբարակի պայթյունն, իսկ դրանից առաջ՝ Սուրմալուի ողբերգական դեպքը, ուշադրության ճգնաժամի հետևանք է: Մենք հայտնվել ենք թունավոր շրջապտույտի մեջ, որից դուրս գալու միակ միջոցը բարեփոխումներն են, այդ թվում՝ ներքին անվտանգության ոլորտում: Այդ մասին նշում է մարդու իրավունքների մասնագետ Անդրանիկ Շիրինյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում:
-
Վերաքննիչում գործի քննությունը ցանկացած դեպքում պետք է տևի վեց ամիս․
Վերաքննիչ քրեական դատարանում գործի քննության ողջամիտ ժամկետ է ներդրվում։ Համապատասխան նախագիծը հաստատվեց կառավարության հունիսի 12-ի նիստին։ «Կանոն է սահմանվում, որ գործի քննությունը ցանկացած դեպքում լինի 6 ամիս, երկարաձգելու հնարավորությամբ՝ դառնալով 10 ամիս։ Այլ հարց է, թե ինչ տեղի կունենա, եթե գործը ավելի ձգվի։ Նման իրավիճակներում գործի քննության հետ կապված որևէ բան տեղի չի ունենա: Ժամկետի սպառումը չի ենթադրի, որ քրեական գործի քննությունն այդ փուլում կավարտվի: Դատարանը միևնույն է որոշում կայացնի՝ այսինքն, կողմերի համար նշանակություն չի ունենա: Միաժամանակ դատավորի համար միանշանակ կունենա նշանակություն կարգապահական պատասխանատվության տեսքով»,- ասաց Սրբուհի Գալյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եզրահանգեց, որ պետք է շատ ծանրակշիռ հիմնավորում լինի, թե […]
-
Չպիտի հանդուրժենք, որ համակարգն իներցիայով մարդկանց պահի աղքատության վիճակում․ Փաշինյան
Հունիսի 12-ին կառավարությունն ընդունեց անապահով գնահատված ընտանիքի աշխատունակ անդամի համար աշխատանքին առնչվող նախագիծը։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետք է փոխեն մոտեցումը․ «Չպիտի հանդուրժենք, որ համակարգն իներցիայով մարդկանց պահի աղքատության վիճակում»: «Մենք գնում ենք հետևյալ ուղղությամբ, որ անապահով գնահատվող ընտանիքի աշխատունակ անդամին առաջարկելու ենք աշխատանք և աշխատանքի միջոցով աղքատության հաղթահարում: Իհարկե, հասկանալի է, որ դա լինելու է մեր միասնական սոցիալական ծառայությունների այս ուղղությամբ հիմնական գործունեությունը»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գործադիրի ղեկավարը հայտնեց, որ ծրագիրն ունենալու է մի քանի փուլ՝ ուսուցումից մինչև աշխատանքի տեղավորում։ «Բնականաբար, նախ պետք է փորձենք հասկանալ, թե որտեղ կարող են աշխատել անապահովության գնահատական ստացած ընտանիքի անդամները: Նախնական փուլում […]