Ադրբեջանը մտադիր է ջնջել վանքերի վրայի հայերեն գրություններն իր բռնազավթած տարածքներում

Ադրբեջանի կառավարությունը մտադիր է ջնջել 2020-ի պատերազմի արդյունքում իր վերահսկողության տակ անցած տարածքներում գտնվող մշակութային կոթողների՝ եկեղեցիների հայերեն արձանագրությունները։

Ադրբեջանական կողմը պնդում է, թե իբր եկեղեցիներն աղվանական ժառանգություն են։

Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քարիմովը խոսքով՝ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը պատասխանատու կլինի «հայերի կողմից աղվանական հուշարձանների վրա արված կեղծ գրությունները արձանագրելու համար»։

«Մենք աշխատանքային խմբի անդամների հետ պատրաստվում ենք ստուգել այդ վայրերը, և դրանից հետո մեր հետագա քայլերը կձեռնարկենք»,- ասել է Քարիմովը, փոխանցում է APA գործակալությունը։

Ըստ նրա՝ աշխատանքային խումբը բաղկացած է լինելու «ինչպես տեղական, այնպես էլ միջազգային փորձագետներից»։

Կարդացեք նաև՝ Ադրբեջանին անցած տարածքներում եկեղեցիները վտանգված են, Բաքուն արգելակում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի դիտորդների այցերը

Մեկնաբանել