2021-ին գրանցվել է ժամանածների ու մեկնածների՝ հինգ տարիների ամենաբացասական ցուցանիշը

Հովհաննես Նազարեթյան

2021-ին Հայաստան է ժամանել 1 629 891 և Հայաստանից մեկնել 1 673 765 անձ։ Այսինքն՝ հաշվեկշիռը կազմել է -43 874։

2021-ի ընթացքում ամենաշատ քննարկված ու շահարկված թեմաներից մեկը երկիրը լքածների ու արտագաղթի թվերն էին։ Տարվա ընթացքում տարատեսակ թվեր են հնչել արտագաղթի վերաբերյալ՝ այդ թվում Հայաստանի նախկին նախագահների կողմից։ Փետրվարի 7-ին Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2021-ի սահամանահատումների վիճակագրությունը։

Այսպիսով, նախորդ տարի Հայաստան է ժամանել 1 629 891 և Հայաստանից մեկնել 1 673 765 անձ։ Այսինքն՝ հաշվեկշիռը կազմել է -43 874։

Սակայն սա արտագաղթն արտացոլող միակն ցուցանիշը չէ։ Կա նաև Վիճակագրական կոմիտեի կողմից հաշվարկվող միգրացիայի մնացորդի ցուցանիշը, որը տարբեր է սահմանահատումների ցուցանիշից։ Ըստ Վիճկոմիտեի՝ միգրացիայի մնացորդն է հենց արտացոլում Հայաստանում միգրացիոն գործընթացները։ ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, մանրամասն պարզաբանել էր այս թվերի տարբերությունն ու ներկայացրել անկախությունից ի վեր այս երկու ցուցանիշներն ամբողջությամբ։

Վերջին տասը տարիներին սահմանահատումների հաշվեկշիռը եղել է այսպիսին։

Loading...

Loading…

Աղյուսակում երևում է, որ 2021-ին գրանցվել է սահամահատումների ամենախոշոր բացասական հաշվեկշիռը վերջին հինգ տարիների ընթացքում։ Համեմատելի ցուցանիշ վերջին անգամ գրանցվել էր 2016-ին, երբ հաշվեկշիռը կազմել էր -48 170 և 2015-ին՝ -43 438։

ՀՀ փաստաթղթերով սահմանահատումներ

Ինչ վերաբերում է ՀՀ փաստաթղթերով սահամանհատումների հաշվեկշռին, ապա այստեղ պատկերը տարբերվում է։ 2021-ին ՀՀ փաստաթղթերով սահմանահատումների հաշվեկշիռը կազմել է էապես ավելի շատ՝ -73 571։ Սա վերջին տասնամյակում ամենաբարձր ցուցանիշն է։

Loading...

Loading…

Ինչ թվեր էին հնչում տարվա ընթացքում

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2021-ի հունիսին պնդեց, որ վերջին 4 ամսում 80 000-ից ավելի մարդ լքել է Հայաստանը, իսկ դեկտեմբերին հայտարարեց, որ ինն ամսվա արդյունքներով՝ 103 000 մարդ է լքել երկիրը։ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ հունիսին հայտարարեց, որ 70 000 մարդ է հեռացել Հայաստանից։ Այս թվերին անդրադարձան ինչպե՛ս ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, այնպես էլ մեր գործընկերները։

Իսկ նոյեմբերին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Բաբկեն Թունյանը պնդեց ամբողջ տարվա արդյունքներով միգրացիայի հաշվեկշիռը հաստատապես ավելի փոքր է լինելու, քան հունվար-սեպտեմբերին գրանցված 103 000-ը, որը ՀՀ փաստաթղթերով սահմանահատումների հաշվեկշիռն է։

«Միշտ, բոլոր տարիներին հունվար-հուլիս կամ հունվար-սեպտեմբերին բացասական հաշվեկշիռն ավելի մեծ է լինում, քան ամբողջ տարվանը, որովհետեւ նոյեմբեր, դեկտեմբերին մեծ թվով մարդիկ վերադառնում են»,- գրել էր նա։

Այս միտումը հստակ երևում է այս տարվա տվյալներում։ Այսպես, 2021-ի հունվար-մարտին հաշվեկշիռը կազմում էր -55 773, հունվար-հունիսին՝ -52 737, հունվար-սեպտեմբերին՝ -67 504, իսկ հունվար-դեկտեմբերին՝ -43 874։

Իսկ ՀՀ փաստաթղթերով 2021-ի սահմանահատումների հաշվեկշիռը եղել է այպիսին.

հունվար-մարտ՝ -63 713,

հունվար-հունիս՝ -94 338,

հունվար-սեպտեմբեր՝ -103 571,

հունվար-դեկտեմբեր՝ -73 571։

Այպիսով, Թունյանի պնդումը ճիշտ է։ Տարեկան կտրվածքով սահամանահատումների հաշվեկշիռը՝ ինչպես ընդհանուրը, այնպես էլ ՀՀ փաստաթղթերով, ավելի քիչ է, քան վեց կամ ինն ամիսների արդյունքով։

Սա ակնհայտ երևում է հետևյալ աղյուսակում, որտեղ ներկայացված է վերջին տասը տարիների հունվար-սեպտեմբեր և հունվար-դեկտեմբեր ամիսների սահմանահատումների հաշվեկշիռը:

Loading...

Loading…

Մեկնաբանել