Եթե ԱՊՊԱ-ն չթանկացվեր, համակարգը կարող էր տապալվել. Տիգրան Քեյան

Հայաստանի ապահովագրողների բյուրոյում վարորդների շահերի ներկայացուցիչ, «Վարորդի ընկեր» ՀԿ-ի նախագահ Տիգրան Քեյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում արդարացված է համարում ԱՊՊԱ պայմանագրերի թանկացումն ու ոլորտում կատարված փոփոխությունները, քանի որ այդ համակարգի ներդրումից ի վեր թանկացել են թե՛ ավտոպահեստամասերը, թե՛ տեխնիկական սպասարկման ծառայությունները, ինչպես նաև աճել է ավտովթարների քանակը։ Նրա կարծիքով՝ եթե ԱՊՊԱ-ն չթանկացվեր, համակարգին փլուզում էր սպառնում։

Մեկնաբանել